5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունԵրկուշաբթի Էկվադորում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լա Մանա քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք՝ մոտ 16,4 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 16 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։