Եգիպտոսի 2 քաղաքացի «Հրազդան» մարզադաշտի տաղավարից բջջային հեռախոսներ են գողացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տվյալներով, նոյեբերի 5-ին Երևանի բնակիչ 72-ամյա Համլետ Վ.-ն մոտեցել է Աթենքի փողոցում ծառայություն կատարող ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկներին և մատնացույց անելով 2 օտարերկրացու հայտնել է, որ այդ անձինք «Հրազդան» Մարզադաշտի իր մանրածախ առևտրի տաղավարից իրեն պատկանող բջջային հեռախոսները գողացել են:
Պարեկները հետապնդում են կասկածյալներին և կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բերման ենթարկվածներն են Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ 35-ամյա Ֆահդ Ադել Մահմուդ Աբուագագային և 26-ամյա Ալի Մուսաադ Ալի Աբդելհաքիմ Նաաջիին:
Արդեն ոստիկանությունում Ֆ. Աբուագագայիի մոտ հայտնաբերվում է գողացած 4 հատ բջջային հեռախոսներ, մարտկոցներ, ականջակալ, իսկ Ա. Նաաջիի մոտ հայտնաբերվում է գողացված 2 հատ բջջային հեռախոսներ, հեռախոսի մարտկոց և լիցքավորիչ: