Լրահոս
Կարևոր


«Հայաստանի ղեկավարության հայտարարություններն էլ ավելի են մեծացնում Ադրբեջանի ախորժակը»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության դարաշրջանը» չբացած՝ մեր երկրի օրվա իշխանությունները լծվել են Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու ծրագրին : Զրույցների ու քննարկումների հիմքում Հայաստանի իբր տնտեսական օգուտներն են, մինչդեռ կարևորագույն՝ անվտանգային գործոնը մղված է հետին պլան: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանն ասում է՝ եթե խոսում ենք, այսպես կոչված, «խաղաղության խաչմերուկի» մասին, դա առաջին հերթին նշանակում է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, որոնք այս կամ այն չափով կապ ունեն այդ խաչմերուկի հետ, նույնպես պետք է պատրաստվեն այդ, այսպես կոչված, խաղաղությանը:

«Միայն մեր կողմից՝ միակողմանի պատրաստվածությունն այդ խաչմերուկի բացմանը ոչ մի բանի, մեծ հաշվով, չի բերելու: Արդյոք Ադրբեջանը և Թուր ք ի ան, որոնք տեսականորեն պետք է հանդիսանան այդ խաչմերուկի շահառուներից, այս պահին պատրա՞ստ են և ցանկություն ունե՞ն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Իմ գնահատմամբ, առնվազն այս փուլում նրանք այդ ցանկությունը չունեն: Դա արտահայտվում է ոչ թե կանխատեսումների, այլ փաստացի նրանց գործողությունների միջոցով: Նրանք պարբերաբար անցկացնում են հարձակողական բնույթի համատեղ զորավարժություններ: Դրանց սցենարում ընդգծված նշում են, թե կոնկրետ ինչ ստորաբաժանումների դեմ են փորձում պայքարել: Մասնավորաբար, նշում են, որ փորձում են պայմանական հակառակորդի թիկունքում ոչնչացնել «Իսկանդեր» հրթիռային համակարգը, փորձում են ոչնչացնել պայմանական հակառակորդի թիկունքում գտնվող այս կամ այն հրամանատարական կետերը և այլն: Այս ամենը հուշում է, որ նրանք պլանավորում են, նրանց պլաններում առնվազն գոյություն ունի այս պահին նման գործողություններ իրականացնելու սցենարը: Եվ այս պարագայում խոսել ինչ-որ խաչմերուկների մասին, մեղմ ասած, ժամանակավրեպ է»,-«Փաստի» հետ զրույցում նշում է ռազմական հարցերի փորձագետը:

Հավելում է՝ 2020 թ.-ի պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ոչ մի բնույթի զորավարժություն չի իրականացրել: «Այո, շատ կարևոր է պաշտպանության մասին խոսելը, հասկանում եմ, որ միջազգային հանրության մոտ կարևոր է ցույց տալ, որ մենք պաշտպանության համար ենք պատրաստվում, զինվում և այլն, բայց դրան զուգահեռ կարևոր է, որ այս ամենը փորձենք իրականացնել զորավարժությունների միջոցով, ինչը, ցավոք, չենք անում»,-ընդգծում է Մանգասարյանը:

Ադրբեջանի նախագահը նաև փաստացի չի մասնակցում տարբեր ձևաչափերով բանակցությունների: Նախ՝ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, հետո հանդիպում չկայացավ ԱՊՀ երկրների գագաթաժողովի ընթացքում, որին չմասնակցեց Նիկոլ Փաշինյանը: Հոկտեմբերի վերջին նախանշված բրյուսել յան հանդիպումը ևս չկայացավ: Որոշ փորձագետներ պնդում են, որ Ալիևը բանակցությունների միջոցով ստացել է այն, ինչ կարող էր, ոմանք էլ հավելում են, որ նա կփնտրի բանակցային այլ հարթակներ կամ էլ գուցե ինչ ուզում է, այլ ձևով կստանա: Հիմա էլ ասում է, թե Հայաստանի «օկուպացիայի» տակ ադրբեջանական ութ գյուղ կա:

«Այդ քաղաքականությունն առաջին օրը չէ, որ Ադրբեջանը որդեգրել է, նա միշտ էլ այդ քաղաքականությունը փորձել է վարել, բայց այլ հարց է, թե նախկինում որքանով է իր մոտ ստացվել և հիմա որքանով են փորձում այդ հարցերում հաջողել: Կարևոր եմ համարում նշել այն հանգամանքը, որ նրանք որքան էլ փորձեն բանակցությունների դաշտում կառուցողական ձև «բռնել», փաստը մնում է այն, որ նրանք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ որոշակի պլաններ ու նկրտումներուն են : Ս ա ապացուցում է նաև այն, որ փաստացի 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք նրանք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո: Կամաց-կամաց, քայլ առ քայլ փորձում են ճնշում գործադրել և իրենց համար հնարավորինս լավ արդյունք գրանցել: Պետք է նշել նաև այն հանգամանքները, որոնք այդ ամենի համար պարարտ հող են ստեղծում, այսինքն՝ ինչ է տեղի ունենում, որ այս ամենն ավելի մեծ քայլերով է Ադրբեջանը փորձում իրականացնել:

Նախ՝ ֆիքսենք, որ երբ Հայաստանի ղեկավարությունը, առանց բանակցությունների ու քննարկումների, միջազգային հանրության կողմից առաջարկների, պատրաստակամություն է հայտնում և հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստ է, այսպես կոչված, այդ ութ գյուղերը «վերադարձնել» Ադրբեջանին, այդ ամենը պարարտ հող է ստեղծում և Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է մեծացնում: Առնվազն այս փուլում, եթե չգնան որոշակի գործողությունների, հարմար պահի, երբ աշխարհաքաղաքական տարբեր ասպեկտներ պարարտ հող կստեղծեն մարտական գործողություններ սկսելու համար, կգնան այդ քայլին: Մարտական գործողությունների միջոցով ճնշում կգործադրեն և ոչ միայն ութ գյուղերը կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնել, այլ նաև այդ նույն գյուղերի մոտակայքում գտնվող ստրատեգիական ճա ն ա պարհ ն ե րը: Մի ջազգ ա յ ի ն հանրության տեսանկյունից նրանք այս ամենը նորմալ կմարսեն, և որևէ մեկը չի կարողանա նրանց ասել «աչքիդ վրա ունք կա», քանի որ Հայաստանի ղեկավարությունն է առանց որևէ պայմանավորվածությունների, պայմանների ու նախապայմանների հայտարարել, որ պատրաստ ենք այդ գյուղերը «վերադարձնել»:

Նրանց գործողություններն այդ իմաստով էլ ավելի լեգիտիմություն են ձեռք բերելու, և միջազգային հանրությունն ինչպես աչք փակեց Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վրա, նույն տրամաբանությամբ էլ աչք է փակելու այդ հատվածներում տեղի ունեցող գործողությունների վրա»,ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ Ադրբեջանի ախորժակը զսպել այլևս չի ստացվելու: Նա Հայաստանի ողջ տարածքն է համարում իրենը: «Ադրբեջանի ռազմավարական հատկապես միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակը հետևյալն է՝ նրանք տարածաշրջանը պատկերացնում են առանց հայերի: Այդ նպատակին հասնելու համար նրանք քայլ առ քայլ փորձելու են փոքր խնդիրներ լուծել, առաջ գնալ, որպեսզի վերջնարդյունքում լուծեն բարդ խնդիրը: Բնական է, որ դա շատ բարդ խնդիր է՝ այս փուլում վերացնել ամբողջ Հայաստանը, դատարկել և դարձնել առանց հայերի ինչ-որ մի տարածք, բայց, իմ գնահատ մամբ, միանշանակ է , որ փոքր խնդիրներ են իրենց առջև դնում, լուծում դրանք և ընթանում դեպի իրենց նպատակը»,-ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Բաքվի դատարաններում շարունակում են անհիմն մեղադրանքներով դատապարտել մեր հայրենակիցներին: Օրերս 15 տար վա ազա տազրկ ման դա տապարտվեց արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչ պահվում է բանտերում: Գերիների վերադարձի մասին առհասարակ շատ քիչ է խոսվում: Պաշտոնական գերատեսչություններից հնչում են հերթապահ հայտարարություններ, իսկ շոշափելի արդյունք չենք տեսնում: «Նախ՝ չպետք է դանակը հասցնել ոսկորին, հետո նոր մտածել՝ ինչ անել: Պետք է գործողություններ իրականացնել, որ հարցը չհասնի նման սարսափելի իրավիճակների: Եթե ամեն դեպքում նման իրավի ճակ է ստեղծվել , նշենք, որ այստեղ մեծ դաշտ կա աշխատելու: Մեկ օրինակ բերեմ:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի ամբիոնից, դա լավագույն հարթակն էր նման միջադեպերից խոսելու համար, պետք էր միջազգային հանրությանը հնարավորինս մանրամասն ներկայացնել այն ամենը, ինչն այս փուլում իրականացնում է Ադրբեջանն անմեղ մարդկանց նկատմամբ: Այդ ամենը տեղի չունեցավ: Ի՞նչ պետք է անի գործող ղեկավարությունը, կարծում եմ՝ շատ բան կա անելու: Բնական է՝ ինձ կհակադարձեն, որ որոշակի քայլեր արվում են և այլն, իսկ բավարա՞ր են այդ քայլերը, եթե նույնիսկ արվում են: Միանշանակ՝ ոչ, սկսած մասնագետների կոմպետենտությունից, վերջացրած ցանկությունով: Պետք է ակնհայտ լինի, որ մեծ ցանկություն ունենք որոշակի քայլեր իրականացնելու: Դա այս փուլում, մեղմ ասած, չի երևում»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան