Սիրված դուետը Երևանում կներկայացնի Բրամսի 190-ամյակին նվիրված հատուկ համերգ
ՀասարակությունՆոյեմբերի 17-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բացառիկ երաժշտական հրավառություն է. համերգ՝ նվիրված Յոհաննես Բրամսի 190-ամյակին՝ անվանի և սիրված հայ երաժիշտներ Անուշ Նիկողոսյանի (ջութակ) և Հայկ Մելիքյանի (դաշնամուր) կատարմամբ։ Նշենք, որ սույն համերգն այս տարվա նրանց վերջին համատեղ ելույթն է Երևանում։
Համերգը կազմակերպել են Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Ծրագրում կհնչեն բրամսյան կամերային գոհարներն ու Վոլֆգանգ Րիմի Klavierstück 6 ստեղծագործությունը։