Լրահոս
Կարևոր


Հայր ու որդի հուղարկավորվել են նույն գերեզմանափոսում, որ երեխան մենակ չլինի․ Վեներայի անդառնալի ցավը սփոփում չունի

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Միքայել Ազատյանը Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից է։ Կինը՝ Վեներան, Ասկերանի Խնածախ գյուղից է այստեղ հարս եկել, 3  երեխա են ունեցել ու աշխատում էին իրենց արդար վաստակով մեծացնել երեխաներին, կրթություն տալ նրանց։ «Կաշեն»-ի հանքավայրում երկար տարիներ աշխատաելուց հետո։ Միքայելը ծառայության է անցել աշխարհազոր ուժերում, դիրքապահ էր։ 

Երբ սկսվեց պատերազմը առաջնագծում էր, այդ ժամանակ Արցախի բնագծի ողջ երկայնքով մարտեր էին ընթանում։ Վեներան MediaHub-ին պատմում է, որ այդ օրերին չգիտեր դիրքերում գտնվող ամուսնու մասին մտածեր, թե՞ զավակների անվտանգության։ 

«Նման իրավիճակում ամենավատի մասին ես մտածում, և երբ այն չի կատարվում, ասում ես՝ հրաշք տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 20-ի երեկոյան ամուսինս տուն եկավ վիրավոր վիճակում, նա մարմնական լուրջ վնասվածք էր ստացել նաև 2020  թվականին։ Եկավ,  և մեր ուրախությանը չափ չկար, մտածեցի փրկվել ենք։ Ո՞վ կմտածեր, որ ողբերգությունը դեռ առջևում է»,- ասում է կինը։ 

Նույն օրը դատարկվեց ամբողջ գյուղն ու ենթաշրջանը։ 

«Փաստաթղթերը, երեխաների նկարներն ու ամենաանհրաժեշտ իրերը հազիվ հասցրեցի դուրս բերել։ Եկանք սկզբից Իվանյան՝ ռուս խաղաղապահների կենտրոնակայան, հետո գնացինք իմ հայրական տուն։ Միքայելը վիրակապվեց, ու մի քանի օր մնացինք Խնածախում, հետո եկանք Ստեփանակերտ, որ այնտեղից շարժվեինք Հայաստան»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նա ասում է, որ հետո ամենաշատը մտածում էր՝ Հակարիի կամրջով անցնելիս  թուրքը չիմանա, որ ամուսինս ծառայող է, վնաս չտան։ Այդ օրերին այս թեման ամենաշատն էր անհանագստացնում, հատկապես կանանց։ Բայց, ինչպես ընդունված է ասել՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ 

Սեպտեմբերի 25-ին Միքայելը՝ իր 17-ամյա որդու՝ Տիգրանի և Վեներայի եղբայրների՝ Վիտալիի և Վահրամի հետ գնում էին վառելիք ձեռք բերելու․ «Հազար անգամ խնդրեցի տղայիս, ասացի՝ «Ծիգո, մի գնա, հեռու ա, դու մնա», բայց տղաս ուզեց, որ հոր ու քեռիների հետ գնա։ Կեսօրին դուրս եկան, ու երբ արդեն մութ էր, ու իրենց հետ կապ հաստատել չէր լինում, շատ անհանգիստ էինք, հետո անձրև ու կայծակ էր։ Ոչնչից տեղյակ չէինք, երբ Ռուսատանից մեր բարեկամները զանգեցին ու ասացին, որ Հայկազովում բենզինի պահեստ է պայթել։  Փոքր եղբայրս եկավ, շատ ահավոր վիճակում էր, ասաց որ Միքայելից ու Տիգրանից տեղեկություն չունի, բայց եղբայրս՝ Վիտալին հիվանդանոցում է»։

Թե ինչ վիճակում է հասել հիվանդանոցներ, շրջել պալատներով, քրքրել ցուցակները, դժվարանում է պատմել։ Չի գտել, նաև չի հուսահատվել Վեներան. հրաշքի էր սպասում։ Արցախը ժամ առ ժամ դատարկվում էր, թուրքը հասել էր Ստեփանակերտի մատույցներ, վտանգավոր էր նաև իր 16 և 12 տարեկան աղջիկների համար։  

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Վեներան աղջիկների հետ հատում է դժոխքի ճանապարհը, որոնումները շարունակում հայաստանյան հիվանդանոցներում ու դիահերձարաններում։ Իսկ եղբայրը՝ Վիտալին դեռ բժիշկների վերահսկողության տակ էր։ 

«Հոկտեմբերի 7-ին Կապանից զանգում ու ասում են, որ Միքայել Ազատյանի դին իրենց մոտ է, իսկ երեխայից լուր չկար։ Դա անասելի ցավ էր ինձ համար, չգիտեի՝ ի՞նչ անեի, ու՞մ դիմեի։ Երբ պատրաստվում էինք գնալ Կապան, որ ամուսնուս տեղափոխենք, Գորիսի դիահերձարանից են զանգում, ասում, որ ձեր որդու դիակն այստեղ է։ Մարմիններն ամբողջական է եղել, մասնակի էին վառվել, ավելի շատ շնչահեղձ են եղել։ Լիբանանահայ բարի մարդկանց օգնությամբ ամուսնուս ու որդուս դիերը տեղափոխեցինք Հրազդան, հոկտեմբերի 11-ին հրաժեշտի օրն էր։ Որ երեխաս մենակ չլինի, հոր հետ նույն գերեզմանափոսում ենք հուղարկավորել»,- կսկիծով պատմում է Վեներան։

Նրա եղբորը հիվանդանոցում խնամում էր մայրը, երբ Վիտալիի ինքնազգացողությունը կտրուկ փոխվում է, բժիշկները սկսում են պայքարել կյանքի համար։

Ավելին՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան