Արման Ավանեսյանն ու Սարգիս Վարդանյանը՝ սամբոյի ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում:
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում:
Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Նատալևիչին (ՖԻԱՍ 2), կիսաեզրափակչում պարտվել է մեկ այլ մրցակցի և դարձել է բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք՝ արցախցի Արման Ավանեսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է:
ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև Սարգիս Վարդանյանը: Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարացի մրցակցին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։