Վարսիկ Գրիգորյանը՝ սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի անդամ, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած մեծահասակների աշխարհի առաջնությունում: Հայտնում է Armsport.am-ը։
Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռումինացի մրցակցին, վերջինս հասել էր եզրափակիչ և նա շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։
Մեր մարզիկը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։