Լրահոս
Կարևոր


Ուշ չէ՞ «քաղաքականությամբ չզբաղվելու» համար․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը հատկապես դրանով զբաղվողների համար պետք է լինի պատասխանատվության քառակուսի, եթե ոչ՝ խորանարդ աստիճան: Ու դրվածքն այդպիսին պետք է լինի հատկապես Հայաստանի նման երկրներում, որտեղ չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինի ու չեն ձևավորվի կառավարման կայուն մեխանիզմներ, միմյանց հակակշռող պետական իշխանության ինստիտուտներ, հանրային մեծ խմբերի շահերը կազմակերպված ներկայացնող միավորումներ (արհմիություններ կամ՝ ինչպես կանվանեք): Մինչդեռ, մեր իրականության մեջ քաղաքականությունը, հատկապես դրանով զբաղվողների ու, առավել ևս՝ պետական իշխանության որոշումային լծակների վրա «նստածների» պարագայում խորանարդ աստիճանի, եթե ոչ՝ «n+» աստիճան բարձրացված ԱՆպատասխանատվություն է ու, կներեք խոսակցական արտահայտության համար, բառադիություն է:

Ավերիչ հետևանքները չափազանց ակնհայտ են՝ դա չնկատել տալու համար: Հարցը կամ, ավելի ճիշտ՝ երևույթը, որ առաջարկում ենք միասին դիտարկել, բազմաշերտ է ու նաև՝ բազմերանգ: Նախ՝ եկեք արձանագրենք, որ մեր հասարակության մի զգալի մասը քաղաքականապես, հազար ներողություն, կիսագրագետ է: Սա՝ լավագույն դեպքում: Առանց վիրավորվելու և առավել ևս՝ որևէ մեկին վիրավորելու մղման ենք ասում: Զուտ որպես փաստի կամ իրողության արձանագրում: Ճիշտ է, եթե բանը հասնի անվանական հարցումներ անելուն, ապա կարող է պարզվել, որ այդ շատերի մեջ գրեթե յուրաքանչյուր երկրորդը, եթե ոչ՝ բոլորն անխտիր, իրեն համարում է քաղաքականության, քաղաքագիտության ամենամեծ գիտակ: Ոչինչ, որ մեծ մասը պատկերացում չունի այնպիսի տարրական բաների մասին, ինչպիսին է, օրինակ՝ իշխանությունների բաժանումը (օրենսդիր, գործադիր, դատական), հնարավոր է, չի կարողանում օրենքը տարբերել որոշումից:

Դեռ չենք խոսում այնպիսի «քարեդարյան» ընկալումների մասին, ինչպիսին օրենքի խախտման փաստի նման մեկնաբանությունն է՝ «տո, շատ էլ լավ են անում, բա խի առաջ լա՞վ էր...», երբ դիտարկվող խախտումը կատարվել է մեկնաբանողի համար կուռք ծառայողի կողմից: Եվ բացարձակապես նույն անձնավորության կողմից ծանրածոր հառաչանքը՝ «արա, դե արդարություն չկա, օրենք չկա, ո՛չ առաջ էր մի բան, ո՛չ հիմա է մի բան» տարբերակով, երբ իր երևակայած կուռքի իշխանավորները կամ մի մանր չինովնիկ տրորել է անձամբ իր ոտքը: Այսուհանդերձ, չշեղվենք: Ավելի քան 5 տարի առաջ մեկ էլ պարզվեց, որ Հայաստանի հասարակության մի որոշակի մասը, որն ինքնին մեծամասնություն չէր, բայց որն ակտիվորեն ելավ փողոցներ ու հրապարակներ, «զբաղվում է քաղաքականությամբ»: Այն էլ՝ հրապարակային: Նրանց մեծ մասն այդպես էլ չհասկացավ ու երբեք չի ընդունի, որ իրենց կամ իրենցից շատ-շատերին պարզապես վարպետորեն «ակտիվացրեցին» ու նետեցին փողոցներ և հրապարակներ՝ «հեղափոխություն անելու»:

Բայց նրանք համարեցին, որ` ա) իրենք զբաղվում են քաղաքականությամբ, որպեսզի քաղաքականությունը չզբաղվի իրենցով, բ) հավատացին, որ իրենք ինչ-որ բան են որոշում: Հետո պարզվեց, ոչ թե նրանք զբաղվեցին քաղաքականությամբ, այլ քաղաքականությունը զբաղվեց իրենցով, ու նաև պարզվեց, որ բազմահազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգին քթից բռնած «ֆռռացրեցին», ոնց ցանկացան: Ու շարունակում են «ֆռռացնել»: Ու հիմա, երբ այդ ամենի ծանրագույն հետևանքներին բախվում ենք ամենօրյա ռեժիմով, հենց մի «թեմա է բացվում», նրանցից շատերը միանգամից մանթրայի նման վրա են բերում թե՝ «մենք (ես) քաղաքականությամբ չենք (չեմ) զբաղվում...»: Նույնիսկ այնպիսի պարագաներում, երբ իրենց իրականացրած քայլն արդեն իսկ քաղաքական է, օրինակ՝ սոցիալական ակցիան: Հասկանում ենք, որ առանձին դեպքերում «կուսակցականություն» հասկացությունը խառնում են դասական իմաստով «քաղաքականություն» հասկացության հետ:

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Ի վերջո, զբաղվո՞ւմ ես քաղաքականությամբ, թե չես զբաղվում, հետաքրքրվում ես, թե չես հետաքրքրվում, ամենասովորական պարկեշտությունն ու պատասխանատվության զգացումը պարտադրում են, որ գոնե ուղղես արդեն «զբաղվածիդ» հետևանքները: Առնվազն: Այստեղ հետաքրքրական մեկ այլ հանգամանք կա, որի մասին «Ալֆա նյուզի» «Պարզ ճշմարտություններ» հաղորդաշարում խոսեց քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը: Անդրադառնալով «քաղաքականությամբ չզբաղվելու» երևույթին՝ նա մասնավորապես նկատեց, որ այդ մոտեցումը այն ժամանակ է ազնիվ ու հարգանքի արժանի, երբ մարդը գիտակցում է, որ իր կարողությունները չեն ներում դրանով զբաղվել:

«Այլ արատ կա: Երբ մարդիկ, մինչև ուղնուծուծը քաղաքականության մեջ մտած, խնդիրները փչացրած, բազմաթիվ վնասներ բերած, այդ թվում՝ իրենց չհաշվարկելու և նման այլ պատճառներով, հիմա ասում են՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա հիշեցնում է այն դեպքը, երբ մարդը ասում է՝ տվեք, ես մեքենան վարեմ, տալիս են, քշում է, մեկին վրաերթի ենթարկում, հետո ասում՝ ես մեքենաների հետ գործ չեմ ուզում ունենալ: Բայց արդեն ուշ է: Արդեն ստիպված ես ինչ-որ մի ձև այդ քաղաքական արդյունքներն ամփոփել, ընդունել, որ քաղաքական գործիչ լինելը նեղ մասնագիտություն է, իսկ քաղաքականությունը մասնագիտական ոլորտ:

Ընդունել այդ պարզ ճշմարտությունը, և այդ ժամանակ գուցե ինչոր բաներ շարվեն իրենց տեղերում»,-ասում է Վիկտոր Սողոմոնյանը: Դժվար է ասել, թե մեր երկրում երբևէ ինչ-որ բաներ կշարվե՞ն իրենց տեղերում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է. որքան երկարի այս համընդհանուր ապատիկ թմբիրը, այնքան ահագնանալու և մոտենալու է ավելի մեծ աղետների մեջ ընկնելու սպառնալիքը: Որ պահին սկսենք հասկանալ, որ կարող ենք ու պարտավոր ենք փոխել իրավիճակն ու ներկայիս անկման ընթացքը, միգուցե դեռ շանս լինի՝ խուսափել կամ հաղթահարել այդ աղետները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով