Սամբոյի ԱԱ․ Վահագն Չալյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԵրևանում շարունակվում է ընթանալ սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Վահագն Չալյանը (88 կգ) դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ սա հայ մարզիկների 4-րդ բրոնզե մեդալն է մրցաշարում։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին մեդալները նվաճել են Արման Ավանեսյանն ու Սարգիս Վարդանյանը։
Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Աշխարհի առաջնությունում։
Աղբյուրը՝ Armsport.am