Երևանում՝ «Նորաշեն» թաղամասում, մեկ գիշերում թալանել են մի քանի Nissan-ներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 31-ամյա Վաչագան Մ.-ից, ով հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 22:00-ից միչև նոյեմբերի 3-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում իրենց թաղամասում թալանել են 4 Nissan մակնիշի ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Պազվել է, որ թալանել են Վաչագան Մ.-ի, 45-ամյա Մերի Կ.-ի, 37-ամյա Արևիկ Շ.-ի և ևս մեկ բնակչի Nissan-ները: Ավտոմեքենաների վրայից պոկել ու տարել են կողային հայելիների ապակիները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։