Պուգաչովան արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Ալլա Պուգաչովան արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ շատ ծիծաղելի ու տխուր է հետևել նախանձողների ու զրպարտողներին, հաղորդում է РБК-ն։
Երգչուհին ընդգծել է, որ «ստրուկների և ճորտերի» մասին իր խոսքերը վերաբերում են հենց նրանց, այլ ոչ թե ողջ Ռուսաստանի ժողովրդին։
Նա գրել է, որ սիրում է ռուսներին, և իսկ քննադատներն իրեն հայտարարություններով փորձում են օտարել Ռուսաստանի ժողովրդին, ում համար երկար ժամանակ ապրել և երգել է։
Արտիստի խոսքով՝ կյանքում գլխավոր հարստությունը փողը չէ, այլ ազատությունը։ Պուգաչովան նշել է, որ ինքն ապրում է ակնկալիքով և հույսով, որ լույսը կհաղթի խավարին: