Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված. կինն ահազանգում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի. «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։
«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապնում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից», - ասել է նա։
Լինտա Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են, բայց չի ուզել մանրամասներ հայտնել։ Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ քայլեր կանեն Վիգենի կյանքը փրկելու համար։
Հիշեցնենք, որ լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ.նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին:
Ավելին՝ այստեղ