Կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի էր ենթարկել 20-ամյա աղջկա, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից:
Ոստիկանությունից հայտնում են, որ 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա Լուսինե Գևորգյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: