Լրահոս
Կարևոր


«Ընդհատակյա» պայքա՞ր. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետաքրքիր է, բայց՝ փաստ. սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները, որոնք օրերս հրապարակեց Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը, այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան: Չնայած, միգուցե դա «օրինաչափ» է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հիմա մեր քաղաքական-հասարակական հարթակներում ոչ մի բան լուրջ քննարկման առարկա չի դառնում: Եղան միայն հպանցիկ դիտարկումներ, այն էլ՝ հիմնականում մամուլում: Մինչդեռ իսկապես թե՛ խոսելու տեղ կա, թե՛ մտածելու «բան կա»: Հատկապես քաղաքական գործունեության մեջ ընկղմված հայրենակիցներն ու իրենց քաղաքական գործիչներ համարողները մտորելու շատ բան ունեն:

Ի՞նչն է հատկանշական, ինչո՞ւ ենք որոշակի նշանակություն տալիս հիշյալ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ այս ընկերության նախորդ հարցումների արդյունքները զուտ մասնակցության տեսակետից բավականին մոտ էին այն ռեալ խայտառակ պատկերին, որ արձանագրվեց. մոտ 28 տոկոս մասնակցություն: Երկրորդ՝ տվյալ ընկերության հետ կապ չունեցող մի սոցիոլոգ, հիմնվելով հարցումների վրա, բավականին հստակ, եթե չասեմ՝ ճշգրիտ նշել էր նույն ընտրությունների մի շարք հնարավոր արդյունքներ, իսկ մասնակցության ցուցանիշը գրեթե մեկին մեկ էր արտածել՝ 30 տոկոսի սահմաններում:

Հատկանշականի մասին. դիտարկվող հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլ յար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:

Այսինքն, երկիրը կառավարում է մի քաղաքական թիմ, որը չունի պատշաճ վարկանիշ, որի նկատմամբ չկա վստահություն, որի գործունեությունը հարուցել է քաղաքացիների մեծամասնության դժգոհությունը կամ առնվազն անհավանությունը: Բայց անողոք փաստն այն է, որ այդ թիմը շարունակում է իշխել, գործել, որոշումներ ընդունել, «խաչմերուկներ» գծել, նոր կորուստներ նախանշել: Չնայած, գուցե ավելի անողոք փաստ կա. ստացվում է, որ մահ ու ավեր բերած այդ իշխանությանը դեռ մի 25 տոկոսի կարգի հավանություն տվող կա... Ոչ պակաս հետաքրքիր են նույն հարցման շրջանակներում «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրված պատասխանները: Միտումնավոր շրջանցում ենք պահը, թե որ ուժին հարցման մասնակիցները քանի տոկոս են «տվել»: Ում դա հետաքրքիր էր, արդեն տեսել է: Այստեղ այլ պահ է մեզ շատ ավելի կարևոր թվում. ըստ հարցման, 13,8 տոկոսը՝ հրաժարվել, իսկ 30,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հատկանշական է, որ 23,5 տոկոսը նշել է, թե չի մասնակցի ընտրություններին: Գումարում-հանումը, վստահ ենք, շատերը չեն մոռացել: Ստացվում է, որ հարցվածների շուրջ գերակշիռ մասը դժվարացել կամ չի ցանկացել պատասխանել, գումարած՝ 25 տոկոսն էլ ուղիղ ասել է, որ ընտրությունների չի գնա: Այստեղից ևս դժվար է հետևությունների մի ամբողջ «փունջ» դուրս բերել կամ բխեցնել: Առաջինն ու ամենից տխուր հետևությունն այն է, որ քաղաքացիների մի չափազանց զգալի մասը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, այսպես ասած՝ «ոչ մեկի երեսը չեն ուզում տեսնել»: Դա ունի իր խորքային ու նաև քարոզչաքաղաքական պատճառները: Խոր դեպրեսիա, ընդհանուր անկումային տրամադրություններ, նախորդած շրջանում տարբեր ձևաչափերով հանդես եկած ընդդիմության կամ ընդդիմադիր միավորումների պերմանենտ, եթե ոչ՝ խրոնիկական ձախողումներ:

Գումարեք սրան իշխանական ու մերձիշխանական շրջանակների հետևողական քարոզչությունը, զանազան խարդավանքների մասին թիրախային տարածվող «տեղեկությունները», «բոլորը մեկ են», «ոչ մեկը մի բան չի» և այդօրինակ կաղապարների հետևողական արմատավորումը, ու եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան տեղը կընկնի, պատկերը կամբողջանա: Բայց եկեք չշտապենք ժողովրդին մեղադրելու առումով: Առհասարակ, ժողովրդին մեղադրելը անօգուտ զբաղմունք է: Նաև՝ սխալ: Համենայն դեպս, քաղաքական մարդկանց համար այդպիսին պետք է լինի: Հետաքրքիր հանգամանք. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան նախքան Արցախի վերջնական աղետումը: Այն ժամանակ էլ «ժողովուրդը» ընտրություններով առանձնապես ոգևորված չէր: Հաջորդած ազգային ու պետական աղետից հետո, առավել ևս, երկու-երեք օր դիտարկված փողոցային ակտիվության ու դրա մարումից հետո, հասկանալի է, հանրության մեջ ոգևորությունը չի ավելացել: Ու դա ակնհայտ է: Բայց ողջ հարցն այն է, որ քաղաքական դաշտը գործնականում ոչինչ, ոչ մի բան չունի հանրությանն առաջարկելու:

Այ, սա արդեն լրիվ աբսուրդային ու անընկալելի է: Նման իրավիճակում, իշխող վարչախմբի նման «ոչ պոպուլ յարության» պայմաններում այնպիսի տպավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը, ակտորները միահամուռ «ընդհատակ» են անցել: Ոչ թե այն իմաստով, որ բռնատիրական պայմաններում ընդհատակյա գործունեություն են ծավալել կամ պայքարի «պարտիզանական միջոցների» են անցել: Ո՜չ: «Ընդհատակ» են անցել այն առումով, որ պայքարի նույնիսկ ամենասովորական միջոցներով առանձնապես չեն դրսևորվում: «Ընդհատակ» է անցել նաև հանրությունը: Ու ստացվում է «կախարդական շրջանակ»: Հանրության մի զգալի մասը դժգոհ է «ներկաներից», բայց չի վստահում նաև մյուսներին, միաժամանակ չի ելնում փողոցներ ու հրապարակներ՝ իր «չհավանությունն» արտահայտելու և իրացնելու, բայցև «նոր դեմքեր» և «նոր ուժեր» հրապարակներում և հարթակներում չեն երևում կամ ի սկզբանե մերժվում են՝ նույնիսկ դեռ կարգին չերևացած, անմիջապես միանուն «կպցնում» են, անվանարկում ու... սկսում դժգոհել:

Ըստ որում, մի փոքր ծեծված բան է, բայց չզլանանք մեկ անգամ ևս նկատել, որ «հրապարակները մենաշնորհելու» մասին տրտնջացողները սոցցանցային հարթակներում «երևում» են բացառապես այն ժամանակ, երբ որևէ մեկը «կենդանության նշաններ է» ցույց տալիս, սակայն իրենք սոցցանցերից բացի ուրիշ ոչ մի տեղ չեն երևում: Դժվար է ասել, թե այս «ընդհատակյա» պայքարը որքան կշարունակվի: Պարզ է միայն, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր Կամենդատյան