Լրահոս
Կարևոր


Նոր համագործակցություն, որը Վանաձորում կխթանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը

Հասարակություն

Հուշագիր Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի և Shtigen Group-ի միջև

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջն այսուհետև արևային ոլորտի մասնագետներ կպատրաստի․ Shtigen-ի և կրթական այս հաստատության միջև հուշագիր է կնքվել։ 

Քոլեջում 2022թ․ բացված «Վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժնում, որտեղ այժմ սովորում է մոտ 30 ուսանող, կդասավանդեն նաև Shtigen-ի մասնագետները, «Shtigen կորպորատիվ ակադեմիան» էլ կրթարանին կտրամադրի համապատասխան կրթական նյութեր, կապահովի գործնական հնարավոր պարապմունքներով, լավագույն շրջանավարտներն էլ աշխատանքի կանցնեն ընկերությունում։ 

1957թ․ հիմնադրված քոլեջի «Արևային» բաժնում սովորել ցանկացողները բավականին շատ են․ այս տարի անգամ մրցակցություն է առաջացել, և դիմորդների թիվը գերազանել է սահմանված տեղերի քանակը։

 

Քոլեջի տնօրեն Տաթևիկ Փնջոյանի խոսքով՝ բաժինն արդիականացնելու, նյութատեխնիկական բազան համալրելու և սաների պրակտիկան հավուր պատշաճի կազմակերպելու համար են դիմել  Shtigen-ին՝  համատեղ ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ․  «Բարձր գնահատելով Shtigen-ի՝ ՀՀ-ում ու հատկապես  Լոռու մարզում արևային էներգետիկայի բնագավառում ունեցած տարիների փորձը, մասնագիտական  ներուժը՝ որոշեցինք համագործակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ փորձնական բացված այս բաժնի  դիմորդները գիտակցում են մասնագիտության կարևորությունն ու հեռանկարային լինելը։ Ի դեպ, պետության համար կարևոր և առաջնային համարվող այս ոլորտում մասնագիտացող սովորողներին, որոնք լավ կամ գերազանց առաջադիմություն կցուցաբերեն, կտրվի 50.000 դրամ պետական կրթաթոշակ»։

Քոլեջի 7 բաժիններից մեկն է արևայինը, ուսուցումը՝ երեք տարի։ Ի դեպ, այնտեղ դասավանդողներից մեկը՝ Վահան Թադևոսյանը,  Shtigen-ի մարզային աշխատակիցն է։ 

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ ուսանողները պետք է գիտակցեն, որ այս բաժինն ընտրելով՝ դառնալու են ռազմավարական ոլորտի մասնագետ, և նրանց գիտելիքից, պատասխանատվությունից և հանձնառությունից է կախված նաև, թե հետագայում ինչպիսի էներգետիկ ոլորտ կունենա մեր երկիրը. «Shtigen Group-ի համար կրթական ծրագրեր նախաձեռնելն ու արդեն իսկ գործող նախագծերին ընդառաջ գնալը սկզբունքային հարցեր են։ Այսօր առավել, քան երբևէ մեր պետությանն էներգետիկ անկախություն է անհրաժեշտ, որին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը վերականգնվող էներգետիկան է, հետևաբար մասնագիտական կողմնորոշման հարցում ևս կրթարանները պետք է հաշվի առնեն այս գործոնները։ Մեզ համար կարևոր է նաև, որ ծրագրերը լինեն խորապես մտածված ու հաշվարկված, ունենան զարգացման հեռանկար և համապատասխանեն   Կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր սկզբունքներին։ Այս համագործակցությունը, նախևառաջ, հենց այդ սկզբունքներին հավատարիմ լինելու մասին է»։

 

Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ