ՀՀ ղեկավարության արևմտյան ընկերների «խորհուրդները» տորպեդահարում են պայմանավորվածությունները․ ՌԴ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ղեկավարության արևմտյան ընկերների «բարի» խորհուրդները տորպեդահարում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունների իրականացումը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Արևմուտքը խանգարում է եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և Երևանի ու Բաքվի հաշտեցմանը․«Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակման օգտին»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Վաշինգտոնը և Բրյուսելը բազմիցս հանդես են եկել որպես «երաշխավորներ» տարբեր գործընթացներում, բայց երբեք հաջողության չեն հասել: Ամենից հաճախ նրանք քիչ գործում են և շատ խոստանում» ,- հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ եռակողմ աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։