13-ամյա տղան կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է կատարվել երևանյան դպրոցներից մեկում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում: Ժամը 21:20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք, ձախ քթանցքի վերին անկյան պատռված վերք, քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, ովքեր համատեղ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 13-ամյա Էրիկ Ռ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում՝ ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ավելին՝ այստեղ