ԱՄՆ դեսպանը Գոշավանք վանական համալիր է այցելել
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինն այցելել է 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինն այցելել է 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ ծանոթացել է Հայաստանի առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը։ Դեսպանը այցելեց նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցած տնտեսավարողների Դիլիջան խոշորացված համայնքում, մասնավորապես՝ «Հնոց» գաստրո-բակ եւ «Ուտելի» հացի փուռ»,- նշված է հաղորդագրությունում։