Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության մեքենաները. ՇՕ վարորդն ու բուժքույրը հիվանդանոցում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վահան Յ.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով Isuzu-ի վարորդ Նարեկ Հ.-ն աշխատում է Լոռու մարզի Փրկարարական ջոկատում, իսկ Toyota-ի վարորդ Վահան Յ.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես վարորդ, իսկ վիրավոր Կարինե Ս.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես բուժքույր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, ով կարմիր լույսի առկայությամբ հատել է փողոցը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։ Այս տեղեկությունը ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու Լոռու մարզային քննչական վարչությունը պարզում են։