ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության ղարաբաղյան տնտեսական շրջանում» (Լեռնային Ղարաբաղում – խմբ․)։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 11 հիմնական և 16 ժամանակավոր դիտակետ»,– ասված է հաղորդագրությունում։