Հարձակվել են զինակոչային բաժանմունքի վարիչի վրա, սեղմել պարանոցն ու ձեռքը, պատճառվել վնասվածքներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել նշված կենտրոնից, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Դանիել Խ.-ն հարձակվել է նշված ՓԲԸ-ի 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչ, 40-ամյա Մհեր Ու.-ի վրա։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Դանիել Խ.-ն, ով փորձաքննվող է, հարձակվել է 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչի վրա, սեղմել պարանոցը և ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։