Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Yerkir.am-ի տեղեկություններով` օրերս Կապանում ներդրված պարեկները մեքենան տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։
Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյաը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տանից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։
Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։ Մինչ հարևանները շտապ օգնություն կկանչեին, ներդրված պարեկները ավարտին են հասցրել իրենց «հաղթական գործը» և երիտասարդին անշնչացած հոր մոտից տեղափոխել բաժին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։