Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է Փաշինյանի ելույթին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ ԽՎ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ կապված։
Բաքվում նշել են, թե իբր հայ պաշտոնյաներն «անհիմն և հակասական» հայտարարություններ են անում՝ խաղաղության գործընթացում գործնական քայլերի փոխարեն:
«Հայաստանի վարչապետը կրկին հակասական հայտարարություններ է արել։ Անընդունելի է, որ հայկական կողմը «խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու փոխարեն, որը հետաձգում է ավելի քան երկու ամիս, մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին»,– ասել է Հաջիզադեն։