ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Աստանա
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2023 թվականի նոյեմբերի 19-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ, Նարեկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Հրայր ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: