Թեյլոր Սվիֆթը Բրազիլիայում համերգի ժամանակ սկսել է խեղդվել (տեսանյութ)
ԱպրելակերպԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Բրազիլիայում համերգի ժամանակ սկսել է խեղդվել։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով արտիստի երկրպագուների հրապարակումներին։
Նշվում է, որ կատարողի ինքնազգացողությունը վատացել է Ռիո դե Ժանեյրոյում ծայրահեղ շոգի պատճառով․ նրա ելույթի ժամանակ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37 աստիճան։ Արտիստը կրճատել է Take Me Home երգը՝ շունչ քաշելու համար։ Հրատարակության տվյալներով՝ Սիֆթը նախատեսում էր երեք համերգ տալ Բրազիլիայում (առաջինը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում), սակայն որոշել է հետաձգել երկրորդ ելույթը՝ երկրում բարձր ջերմաստիճանի և ծայրահեղ շոգի պատճառով։
Հայտնի է, որ կատարողի՝ բեմ բարձրանալուց առաջ համերգի մասնակիցներից մեկը՝ 23-ամյա մի աղջիկ կորցրել է գիտակցությունը և նույն օրը՝ երեկոյան, մահացել հիվանդանոցում։