Մանրամասներ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդի դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այս դեպքի հետ կապված մենք գիտենք, որ գլխավոր հանգամանքներից մեկը եղել է այն, որ անձի սեռական կողմնորոշման հետ կապված եղել են հրապարակումներ «տելեգրամում», որտեղ բավականին շատ տարածված խումբ է եղել, որը պարբերաբար հրապարակել է անձանց նկարներ, թիրախավորել են անձանց՝ նշելով, որ նրանք չեն համապատասխանում ավանդական արժեքների տեր հայի կերպարին։ Այս անձի դեպքում նշվել էր կոնկրետ, որ անձը նույնասեռական է համարվում»։ Այս մասին քիչ առաջ «Սեռական կողմնորոշումը՝ երիտասարդների ինքնասպանությունների պատճա՞ռ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Փինք» ՀԿ գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը։
Նոյեմբերի 14-ի լուսադեմին, հիշեցնենք, 16-ամյա Խ․Ս․-ն նետվել էր Դավթաշենի կամրջից և ինքնասպան եղել։ Լուրը հաստատել են Ոստիկանությունից։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանություն հասցնելու հոդվածով, իրականացվում է քննություն։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այդ հրապարակումը տարածում է գտել նաև տվյալ անձի ծանոթների ու ընտանիքի շրջանում։ Մենք նաև իր ընկերներից տեղեկացել ենք, որ հրապարակման արդյունքում իրեն տանից դուրս են հանել, որից հետո նրան հեռացրել են նաև աշխատանքի վայրից։ Նա փաստորեն նաև անտեսված է եղել նույն ծնողների կողմից, ինչպես նաև սկսել է ֆինանսական աջակցություն չունենալ։ Մեզ պատմել են նաև, որ անձը բավականին լարված հարաբերություններ է ունեցել իր ծնողների հետ։ Ծնողները, հիմք ընդունելով այդ հրապարակումները, սկսել են էլ ավելի շատ ճնշումների ենթարկել նրան։ Շատ ցավալի է, որ մարդը, երբ պիտի հենց այդ օղակներից աջակցություն ստանար, սակայն այդ աջակցությունը փաստորեն չի ստացել։ Եվ այսպես անձը ցավալիորեն որոշում է կայացրել ինքնասպանություն գործելու»,- հավելեց նա։