Լրահոս
Կարևոր


Արշակ Կարապետյանի հիմնադրած նոր շարժումն ավելի շատ անհանգստացրել է ադրբեջանական կողմին

Հասարակություն

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Արշակ Կարապետյանի քաղաքական դաշտ մուտքը, բնականաբար, պետք է անհանգստացներ ոչ միայն Հայաստանի գործող իշխանություններին, որոնց էլ առավելապես ուղղված էր Արշակ Կարապետյանի քննադատությունը, այլ նաև Ադրբեջանին, և, համապատասխանաբար, ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են նրան և իր հիմնադրած շարժմանը։ 

Եթե պաշտպանության նախկին նախարարը ընդամենը մեկ տեսաուղերձ է հղել և մեկ հարցազրույց` այդ կերպ ցնցելով Հայաստանի գործող իշխանություններին, ապա Ադրբեջանում առաջատար լրատվամիջոցները, որոնք առավելապես կապված են Ադրբեջանի նախագահական նստավայրի հետ, մի քանի անգամ անդրադարձել են Արշակ Կարապետյանին։ 

Բնականաբար, թեև առաջին հայացքից նրանք փորձել են իրենց հրապարակումներին հուզական տեսք տալ և պաշտպանության նախկին նախարարի հայտը փորձել ի վնաս ՀՀ-ի ներկայացնել, իրականում, սակայն, ակնհայտ է, որ զգալի անհանգստություն կա հենց ադրբեջանական կողմի մոտ։ Մեր ունեցած տեղեկություններով Ադրբեջանում լրջորեն մտահոգվում են բոլոր այն գործընթացներից, որոնք դուրս են իրենց վերահսկողությունից։ Հատկապես, Իլհամ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող «Haqqin.az» լրատվական կայքի մի քանի հրապարակումները մատնում են պաշտոնական Բաքվի լուրջ մտահոգությունը։

Արշակ Կարապետյանին կնքելով իրենց բնորոշ «փրկիչ» բառով, փորձում են հենց ադրբեջանական հանրությանը համոզել, թե պաշտպանության նախկին նախարարի գործողություններում առանձնապես վտանգավոր բան չկա, մինչդեռ, եթե անհանգստանալու ոչինչ չլիներ, որևէ ծավալուն արձագանք այդպես էլ գրելու և հրապարակելու կարիք չէր լինի։ 

Հատկանշական է, որ հոդվածներից մեկում Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքը անդրադարձել է հայաստանյան արևմտամետ շրջանակների հայտարարություններին, և հղում անելով նրանց` Արշակ Կարապետյանին ուղղված խոսքերին, մասնավորապես փորձ է արել թելել հայ արևմտամետների թելը։ 

Արևմտամետ բոլոր գործիչները փորձում են ցեխ շպրտել այն գործիչների հասցեին, ովքեր իրենց տաշտակի մեջ չեն և մի աղբյուրից չեն սնվում։ Ըստ նրանց, ՌԴ-ն Հայաստանում իր մարդկանց միջոցով իշխանությունը փոխելու փորձերը «խղճուկ» են։ 

Եթե իսկապես Հայաստանում Արշակ Կարապետյանի գլխավորությամբ իշխանափոխություն անելու կոչերը խղճուկ լինեին, նախ իշխանության հաստիքային արևմտամետներն այդ մասին ամենևին չէին հայտարարի, ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հարկ չէին համարի առանձին հրապարակումներով անդրադառնալ նման հարցերին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արշակ Կարապետյանին և նրա «Համահայկական ճակատ» շարժմանն անդրադարձել է ոչ միայն «Haqqin.az»-ը, այլ նաև այլ բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցներ, ինչը հստակ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի թշնամի երկրում նախագահ Ալիևի գլխավորությամբ մտահոգված են Նիկոլ Փաշինյանի իշխանության կորստով և բոլոր ջանքերը գործադրում են նրան Հայաստանում իշխանության ղեկին պահելու համար, իսկ իրական ընդդիմադիր շարժումներին փորձում են վարկաբեկել Բաքվից։ Սա նաև պետք է ազդակ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

Հայկ Առաքելյան

Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Ուժեղ պետությունը ուժեղ երիտասարդությունից է սկսվում․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում