Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին հայտնաբերվել է գազատար խողովակից կախված տղամարդու դի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։