Մեսսին և Ռոնալդուն միմյանց դեմ խաղ կանցկացնեն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտեր Մայամին», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին, Էր Ռիադում ընկերական մրցաշարի շրջանակում կհանդիպի Կրիշտիանու Ռոնալդուի սաուդյան «Ալ-Նասրի» հետ։ Այս մասին հաղորդվում է ամերիկյան ակումբի մամուլի հաղորդագրության մեջ։
Մրցաշարում հանդես կգա նաեւ «Ալ-Հիլալը»: Մրցաշարի կազմակերպիչները Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի թիմերի առաջիկա խաղն անվանել են «Վերջին պար»։
Մրցաշարի ստույգ անվանումը դեռևս հայտնի չէ։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ երկու տարի «Պարի Սեն Ժերմենում» խաղալուց հետո։