ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովում քննարկվել է Կառավարությունը ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց` նախագիծը երեկ արդեն քննարկվել է, առանձին քննարկում եղել է նաև հանձնաժողովի նիստում:
Նախարարի խոսքով՝ նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, հընթացս տարբեր տեսակի սոցիալական աջակցությունների, մենք պետք է հնարավորություն ընձեռենք, որպեսզի կարողանան արագ ընթացակարգով իրացնել իրենց սոցիալական տարբեր երաշխիքներ՝ նպաստներ, թոշակներ, ստանալու իրավունքը:
«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը տալ որոշակի լիազորություններ՝ թոշակի հաշվարկման, նշանակման, բազաներին տիրապետելու առումով, և, այս նպատակին հետամուտ՝ նախագծով առաջարկում ենք բոլոր այն դեպքերում, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, առցանց հարթակի դիմումի հիման վրա շարունակեն ստանալ, իսկ նրանք, որ նոր պետք է իրավունք ստանան, կդիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, կվարվի համապատասխան աշխատանք, և կստանան իրենց թոշակները և նպաստները»,- հայտնեց Մկրտչյանը:
Ավելին՝ այստեղ