Ավելի քան 620 մլն դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը․ քաղաքապետարան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի 620 մլն 620 հազ․ դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես 32 գնացքի անվազույգերի և 4200 մետր ռելսերի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Հաղորդվում է, որ ևս 93 մլն 141 հազ․ դրամ կտրամադրվի հանրակրթական ծրագրերի իրականացմանը:
Բացի այդ, Կառավարության որոշմամբ համայնքի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացել են 1 մլն 200 հազ. դրամով: Միջոցները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8 աշխատակիցների փոխհատուցմանը:
Ավագանու նույն որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման համար կտրամադրվի 71 մլն 422 hազ. դրամ:
Նախագծով նախատեսվում է նաև 33 մլն 21 հազ․ դրամի չափով եկամուտների ավելացում համայնքային 3 թանգարանների մուտքի համար տեղական վճարներում, ինչը պայմանավորված է կանխատեսվող ցուցանիշներից ավելի գանձմամբ։