Էրեբունիում ոստիկանները հայտնաբերել են հակատանկային ականանետ, պայթուցիչներ, նռնակներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ու նրանց միացած ոստիկանության Էրեբունու բաժնի վետերանների խորհրդի կողմից բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին ահազանգել է, որ Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Սովետաշենի նախկին զորամասի պատի տակ» զենք և զինամթերք է թողել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 1 ժամից ավելի հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կասկածելի պարկեր, ապա բացելով այն, այնտեղ հայտնաբերել են հակատանկային ականանետ, մեծ քանակի պայթուցիչներ, տարբեր տեսակի նռնակներ, «Տոզ» տեսակի հրացան, «ՍԿՍ» տեսակի կարաբին, «ՄՈՍԻ» տեսակի կարաբին, մեծ քանակի փամփշտատուփեր, մեծ քանակի փակ վիճակում փամփուշտի արկղեր, «ՊԿ» տեսակի գնդացիրի փող և այլ ռազմամթերք:
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մարտուն Սիմոնյանի և Ասլի Ասատրյանի գլխավորությամբ:
Տեղում քննիչները կատարել եմ դեպքի վայրի զննություն և հայտնաբերված զենք, զինամթերքը Մ. Սիմոնյանի որոշմամբ առգրավվել է:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: