Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է՝ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով։
Ծառերի մեջ կան առնվազն 78 տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին։
Անհասկանալի է, թե քանի տապանաքար է վնասվել, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ տարածքն ամբողջությամբ ծածկվել է։
Խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը․ դրա սահմաները տեղորոշելու համար կազմակերպությունը օգտագործել է Շուշիի մասին հրապարակումներն ու քարտեզները։