Լրահոս
Կարևոր


Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը.... «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ էին պատռում՝ կոչեր ուղղելով բոլոր հայերին, որ հանկարծ ու հանկարծ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում ոչ մի լումա, ոչ մի ցենտ, ոչ մի դոլար չտան, չնվիրեն, չհանգանակեն: Դա այժմ իշխանության ղեկին գտնվող թիմի ընդհանրական մոտեցումն էր, երբ նրանք, այսպես ասենք, «ընդդիմություն էին աշխատում»: Բայց միայն դա չէ: Արդեն լինելով իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քիչ ջանքեր չգործադրեցին, որպեսզի անվանարկեն «Հայաստան» հիմնադրամը:

Բավական է հիշել թեկուզ հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի հետապնդման պատմությունը, որի շուրջ միտումնավոր մեծ աղմուկ բարձրացվեց: Բայց նույնիսկ այդ քարոզարշավի ազդեցությունը խամրում է այն իրողության առաջ, երբ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, համայն հայությունը մոտ 100 միլիոն դոլար հանգանակեց (հիմնադրամի մասշտաբով, իրոք, աննախադեպ գումար), բայց որը Փաշինյանի կառավարությունը գրչի ճարպիկ շարժումով, հո՛պ, վերցրեց և տնօրինեց իր հայեցողությամբ: Համարվում է, որ այդ 100 միլիոն դոլարը կառավարությունն ի պահ էր վերցրել, այսպես ասենք՝ պարտքով, ուստի ենթադրելի էր, որ այն պետք է վերադարձվի «Հայաստան» հիմնադրամին: Բայց ի՞նչ եղավ այդ 100 միլիոն դոլարը, ո՞ր մասն է վերադարձվել «Հայաստան» հիմնադրամին, ի՞նչ է արվել: Գիտե՞ք: Իսկ չգիտենք, որովհետև այդքան աղմուկ սիրող իշխանությունը դրա մասին լռում է:

Այդքանից հետո դժվար է կարծել, թե աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է խոշոր գումարներ հանգանակել «Հայաստան» հիմնադրամին, մանավանդ այժմյան տոտալ անվստահության պայմաններում: Բայց, ինչպես էլ չլինի, հանուն վերը նշված ծրագրերի, գուցե մոտ 10 միլիոն դոլարի չափ գումար հավաքվի: Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ով է իշխանության, միշտ պետության ու Հայրենիքի կողքին են: Եկեք հպանցիկ դիտարկենք թվերն ու փաստերը, օրինակ՝ վերջին մի 19-20 տարվա տիրույթում: Եվ այսպես. 2004-ին հանգանակվել է մոտ 11 միլիոն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախում «Հյուսիս-հարավ մայրուղու» կառուցմանը (160 կմ): Իսկ 2005-ին հանգանակվել է 7,77 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը: Շարունակե՞նք: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Եվ նշենք, որ 2006 թվականին հանգանակվել է մոտ 13,7 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախի վերածնունդ ծրագրի երկրորդ փուլի` Հադրութի շրջանի վերականգնմանը:

Հաջորդ՝ 2007 թվականին «Մեկ ազգ , մեկ ապագա» խորագրով հանգանակվել է 15,2 մլն ԱՄՆ դոլար, որի մեծ մասն ուղղվել է Տավուշի մարզի և Արցախի Մարտունու շրջանի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին՝ դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում, ագրարային զարգացման ծրագրեր ֆերմերների համար և այլն: 2008-ին հանգանակվել է ռեկորդային՝ մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ Հայաստանի ու Արցախի գյուղերում ենթակառուցվածքների վերականգնմանը: Հիմա ավելի ցավոտ. 2009-ի հեռուստամարաթոնը «Մեր Շուշին» խորագրով էր (հանկարծ Փաշինյանը չիմանա): Փաշինյանի ասած՝ «դժբախտ ու դժգույն», մեզ ոչ պիտանի Շուշիի համար եղել է 15,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, գումարներն ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների՝ ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: Շարունակե՞նք: 2010 թվական՝ 12,3 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:

2011-ին՝ 12,2 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, 2012-ին՝ 21,4 միլիոն դոլար՝ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը, 2013-ին՝ 22,6 միլիոն դոլար՝ Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը, գլխավորապես՝ ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, 2014 ին՝ 12,3 միլիոն դոլար՝ նույն նպատակով: 2015 թվական՝ 10,3 միլիոն դոլար՝ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, 2016 թ.՝ 15,4 միլիոն դոլար՝ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը, 2017 թ.՝ 12,5 միլիոն դոլար՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, Արցախում արևային էներգետիկ կայանների տեղակայում...

Այսինքն, հիմնադրամի ծրագրերի ու համայն հայության աջակցության մղման կիզակետում մշտապես առաջին հերթին Արցախն է եղել: Արցա՛խը: Տասնյակ ու տասնյակ միլիոններ ենք ամբողջ ազգով ներդրել՝ ճանապարհների, ջրագծերի, տների, գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ամբուլատորիաների, ոռոգման գծերի ու հազարումի այլևայլ անհրաժեշտ բաների վրա: Եվ ո՞ւր է հիմա այդ ամենը: Այն էլ ասենք, որ առանձին բարերարներ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում խոշոր նախագծերի պատասխանատվություն էին ստանձնում ու, երբեմն նույնիսկ խոստացածից ավելի ծախսեր կատարելով, իրականացնում էին դրանք:

Ո՞ւր է հիմա այդ ամենը: Ո՞վ է մեր ճանապարհները, տները, լուսավորված փողոցները, դպրոցները, մանկապարտեզները հանձնել թշնամուն, դեռ մի բան էլ հայտարարում, թե այդ ամենը միշտ էլ թշնամունն է եղել, թե դա «ադրբեջանական տարածք» է: Այսինքն, ի՞նչ, միլիոնավոր հայեր, միլիոնատերեր ու չմիլիոնատերեր, բոլորը անխտիր այդքան անգետ ու անտեղյա՞կ էին, չգիտեի՞ն, որ՝ «դե, Ղարաբաղը մի 20-30 տարի առաջ տված էր», ու տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ էին նվիրաբերում, հանուն... ոչնչի: Ի դեպ, թեթևակի դիտարկենք նաև Փաշինյանի աղետային իշխանավարման շրջանում հանգանակված գումարներն, ըստ տարիների՝ վերոհիշյալ 100 միլիոն դոլարը դրա մեջ չներառելով, քանի որ դա, ինչպես ասվեց՝ առանձին պատմություն է: 2018 թ.՝ 11 մլն 109 հազար դոլար, 2019թ.՝ 10,2 մլն դոլար, 2021 թ.՝ 12,3 միլիոն դոլար և 2022 թ.՝ մոտ 11 միլիոն դոլար: Հնարավոր է՝ այս տարի էլ մի այդքան հավաքվի: Այս անգամ արդեն բռնի տեղահանված արցախցիների համար: Ոչ Արցախում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարԼՀԿ թիմը Գյումրիում էՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում