Իրաքի նախագահն այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Իրաքի նախագահն այցելել է մեր երկիր:
Սա պատմական իրադարձություն է՝ ինձ համար առավել ևս, քանի որ Իրաքի հյուսիսը հարյուր հազարավոր եզդիների գոյության նախապայմանն է։
Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի գլխավորությամբ երեկ ունեցել ենք արդյունավետ հանդիպումներ Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ, քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող շատ հարցեր:
Իրաքի նախագահին երեկոյան ընդունել եմ Ակնալիճի եզդիական սրբավայրում, ներկայացրել եմ տաճարը, տեղի հուշարձանները՝ Սինջարի եզդիների ցեղասպանության հուշարձանը և հայ-եզդիական բարեկամության մյուս հուշակոթողները: Անդրադարձել եմ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիական համայնքի հետ հայերի հետ ունեցած ամուր եղբայրական կապին:
Անդրադարձել եմ նաև Իրաքի խորհրդարանի կողմից Սինջարի եզդիների ցեղասպանության ճանաչման հնարավորությանը:
Հարյուր հազարավոր եզդիներ դեռ ապրում են Իրաքի վրանային ճամբարներում՝ ծայրահեղ ծանր կենսական պայմաններում:
Այս և ամբողջ աշխարհով սփռված իմ ազգակիցներին մտահոգող շատ այլ կարևոր հարցերի մասին ենք խոսել և քննարկել դրանց լուծման հնարավորությունները: