Հայաստանում և 43 երկրում անցկացվում է անհայտ կորած անձանց ընտանիքներին նվիրված միջազգային համաժողով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է ԿԽՄԿ-ի՝ Անհայտ կորած անձանց ընտանիքներին նվիրված 3-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում են 22 ընտանիքներ Հայաստանից և Արցախից։
Միջոցառումը զուգահեռ ընթանում է ևս 43 երկրներում՝ միավորելով 700 ընտանիքների։
Համաժողովի նպատակն է օգնել անհայտ կորած հարազատ ունեցող ընտանիքներին դառնալ համաշխարհային համայնքի մի մասը՝ կիսվել փորձով ու զորակցել միմյանց։
«Նման հարթակները մեզ օգնում են հասկանալ, որ մենք միայնակ չենք, որ մեզ նման շատ մարդիկ կան աշխարհի տարբեր ծայրերում։ Դրանց շնորհիվ ես ընկերացել եմ այլ ընտանիքների հետ, այժմ փորձում ենք աջակցել միմյանց։ Այդ միջոցառումները կարևոր են նաև, քանի որ 1990-ականների և 2020 թվականից իրենց հարազատին փնտրող ընտանիքները տեսնում են, որ իրենց զգացածը նույնն է՝ վիշտ, ցավ, հույս, հիասթափություն։ Եվ ժամանակը չի բուժում, եթե պատասխան չունես», - ասում է անհայտ կորածի դուստր Սիրուն Հայրապետյանը։