Առավոտից մոտ 50 գյուղմթերքով բարձված հայկական բեռնատարներ մնացել են Լարսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ալոոոո.... էս ոչ մեկ տեղյակ չի՞, որ առավոտից գյուղմթերքով բարձված հայկական բեռնատարներին Լարսի անցակետում արտահանման փաստաթղթերը ձևակերպելու փոխարեն կոնկրետ ցուցումով Հայաստան ետ վերադարձի թղթեր են ձևակերպում: Մոտ 50 մեքենա՝ բարձված պոմիդորով, պանրով, կարալյոկով, չրով, ծաղիկներով, այլ մթերքներով, շուրջ 7 օր կանգնելուց հետո քոռ ու փոշման հետ են գալիս: Հետաքրքիրն են է, որ առավոտից վրա-վրա հրապարակվում է, որ Լարսը բաց է նաև բեռնատարների համար, բայց ոչ մեկ չի ասում, որ դա չի վերաբերվում բացառապես հայկական բեռնատարներին: 2 ժամով մարդկանց խաբել են: Ընդ որում, ի գիտություն, ըստ հասած տեղեկությունների՝ Հայաստանից արտահանվող ապրանքացանկից ռուսների կողմից առանձնացվել են առավել արտահանվող թվով 9 ապրանքատեսակ՝ դրանց մուտքը Ռուսաստան իսպառ բացառելու նպատակով տրվել է կոնկրետ ցուցում: Հարցին, թե՝ ինչ է կատարվում, ասում են ճշտեք Ձեր երկրում: Առայժմ արգելվել է նաև Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ տեղափոխող մեքենաների շարժը: Պրծավ ոնց որ տնտեսական աննախադեպ աճը, սպասենք հետագա զարգացումներին: Մեր «մրցունակ» ապրանքը երևի «թազա գցած առվով» կտանենք արևմուտք... Այսքանը՝ դեռևս մասնակի հետևանքների մասին...»։