Հայկական կողմը մանրամասներ է հայտնում Միրզոյանի և Ալեյնիկի հեռախոսազրույցից
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել 24 պատանդների, որոնք պահվում էին Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի առաջին օրը։ Դրանք հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին, հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք հաստատում ենք, որ հումանիտար հրադադարի համաձայնագրի շրջանակներում Կարմիր Խաչն ընդունել է Գազայի հատվածում պահվող 24 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների», - գրել է ալ-Անսարին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նրա խոսքով՝ ազատ արձակվածների թվում կա Իսրայելի՝ 13, Թաիլանդի՝ 10 և Ֆիլիպինների՝ 1 քաղաքացի։ Որոշ իսրայելցիներ երկքաղաքացիություն ունեն, նշել է գերատեսչության ներկայացուցիչը։ Բացի այդ, ալ-Անսարին ընդգծել է, որ «Թաիլանդի մի քանի քաղաքացիներ ազատ են արձակվել հրադադարի համաձայնությունից դուրս»։