Խոշոր վթար Ուջան գյուղում. բախվել են 2 մարդատար, 2 բեռնատար մեքենաներ. կան տուժածներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ այսօր` ժամը 12։49-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» (վարորդներ՝ Մ․ Ս․, ծնված 1983 թ․, Գ․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշի ավտոմեքենաները, «ZIL» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1995 թ․) և «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների բեռնատարները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդ Մ․ Ս․-ին և ուղևոր Գ․ Պ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են։
Բժշկական կենտրոն բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։