ՀՀ–ն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ․ ԱԳՆ խոսնակ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դիվանագիտական հարաբերությունների սկզբնական շրջանում կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությանը։
«Սկզբնական շրջանում երկու պետությունները կունենան ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը համընթաց՝ մայրաքաղաքներում կարող են հիմնադրվել դեսպանություններ»,- պարզաբանեց խոսնակը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նոյեմբերի 24-ին ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Այն ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից: