Լրահոս
Կարևոր


Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի…

Քաղաքականություն

Շուրջ 8 ժամ, երկու կարճ ընդմիջում և ոչ մի բովանդակային ու լուրջ հայտարարություն։ Ահա այսպիսին է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսի նախնական տպավորությունը։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը տևական ժամանակ ասուլիս չէր տալիս, նախընտրում էր միայն իրեն լոյալ կամ մեղմ վերաբերվող լրատվամիջոցներից հարցերը հավաքել, ապա դրանք պատասխանել Հանրային հեռուստաընկերության եթերում։ Գրեթե մեկ տարի առաջ Փաշինյանը կրկին վերադարձավ սովորական ասուլիսների ֆորմատին, այդ դեպքում էլի, իհարկե, ֆիլտրվում էին համապատասխան լրատվամիջոցները, սակայն շատ դեպքերում Փաշինյանը հայտնվում էր անհեթեթ և զավեշտալի վիճակներում՝ չկարողանալով պատասխանել մի շարք լրագրողների բավական սուր հարցերին։ Հատկապես, վերջին ասուլիսից հետո, երբ առնվազն երկու անգամ լրագրողները նեղը գցեցին Նիկոլ Փաշինյանին, ստիպեցին հիստերիայի մեջ ընկնել, այս անգամ նոր ձևաչափ էին մտածել։ Վարչապետի աշխատակազմը տեսահարցեր էր հավաքել մինչև նախօրեի երեկոն, որից հետո ֆիլտրել էին դրանք, ապա այդ տեսահարցերով էլ նախապես պատրաստված ասուլիս էին հրավիրել։

Ըստ շրջանառվող տեղեկությունների, նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսից առաջ արտերկրի հայկակական դիվանագիտական կորպուսների ղեկավարերին   կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցում է իջեցվել` գտնել հայերի, որոնք ցանկալի հարցեր կուղղեն իրեն: Եղել են անգամ երկրներ, որտեղ չի հաջողվել գտնել գեթ մեկ հայի, ով կգնար նաման քայլի: Իսկ արտերկրից հնչած հարցերի իրական հեղինակներն այդ երկրներում աշխատող դիվանագիտական կառույցներն են: Նրանք հավաքագրել և համակարգել են, գտել են մարդկանց, ուղղորդել, որ նրանք մասնակցեն այդ ձևաչափով կազմակերպվող ասուլիսին և հարցեր տան գործող վարչապետին, ցույց տալու համար, որ Հայաստանի ներկայիս իշխանություններին, հանձինս Նիկոլ Փաշինյանի, սիրում են դրսում և ցանկանում են, որ վերջինս հանգուցալուծի խաղաղության իր տեսլականը:

Նիկոլ Փաշինյանն ակամայից այս քայլով փորձում է պատասխանել վերջերս «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր, ղեկավար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, թե «Համահայկական ճակատ» շարժումը փորձելու է համախմբել ամբողջ հայկական սփյուռքն անգամ օվկիանոսից այն կողմ և գրասենյակներ է բացում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպայի բոլոր երկրներում:

Թեև այդ ասուլիսով Նիկոլ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ իրեն սիրում են հայկական սփյուռքում` բեմադրելով այդ ամենը մի քանի նախապես ընտրված մասնակիցների ու նրանց սրտաճմլիկ հարցերի միջոցով, սակայն փաստ է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում հայության ճնշող մեծամասնոըթյունը անգամ չի ցանկանում նրա անունը լսել: Հայաստանի գործող իշխանության ղեկավարը փաստացի փորձում է իր նոյեմբերի 24-ին կյացած ասուլիսի ֆորմատով, մոլորեցնել հասարակությանը և ցուցադրել իր և իր թիմի դերասանական կարողությունները: Ութ ժամվա ընթացքում Փաշինյանը խոսեց ամեն ինչից, այդ թվում հայ-ռուսական հարաբերություններից, ՀԱՊԿ-ից, նախկիններից ու ներկաներից, քրեական գործերից, ընդհուպ շինարարական թույլտվություններից և մարդկանց թոշակներից և հերթական անգամ ապացուցեց, որ գոյություն չունի խաղաղության դարաշրջան, և որ գնացքն արդեն գնացել է և սուլում է հարևան երկրում։ Ըստ Փաշինյանի՝ այս պահին պարզ չէէ Ադրբեջանը համաձա՞յն է երեք հիմնարար սկզբունքների վրա Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, թե հրաժարվում է դրանցից։ Շեշտելով երեք սկզբունքները, որոնք, իբր, համաձայնեցվել են Եվրամիության հետ, Փաշինյանը բառացի ասում է. «Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին»։

Փաստացի այս կերպ նա խոստովանում է, որ իր հռչակած խաղաղության դարաշրջանը ձախողվել է, Ադրբեջանը նույնիսկ հարկ չի համարում հակառակ կողմին տեղեկացնել իր մտադրությունների և ցանկությունների մասին։ Ընդհակառակը, երեկ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել Հայաստանի Հանրապետության հասցեին։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ խնդիրներ կան, սակայն Ռուսաստանին նախկինի պես համարում է բարեկամ և գործընկեր երկիր, որի հետ հարցերը պետք է քննարկվեն, միևնույն ժամանակ, րոպեներ անց, անդրադառնում է վճարված գումարի դիմաց Հայաստանին չմատակարարված սպառազինությանը։ Ըստ Փաշինյանի՝ փորձում են ինչ-որ լուծում գտնել, օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել, որ այդ գումարի դիմաց Ռուսաստանը ների Հայաստանի պարտքի մի մասը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ու թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ ՀԱՊԿ-ն լքելու որևէ օրակարգ այս պահին չունեն, Փաշինյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրից հրաժարվելը նրա օրակարգում է, և իրենք անշեղորեն գնում են այդ ուղղությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունները չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Կա քաղաքական կամք, ըստ անհրաժեշտության, ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնելու և իշխանություններն առաջնորդվելու են պետական շահերից ելնելով, այդ թվում ՀԱՊԿ-ից դուս գալ ֊ չգալու հետ կապված։ «Մեր որոշումներում մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է, մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, ճոռոմ բառերի ետևում իրականում թաքնված է ՀԱՊԿ–ը լքելու ցանկությունը, և որքան էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով Հայստանի Հանրապետության դաշնակիցները հույս հայտնեն, որ Փաշինյանն ինչ-որ պահի կվերադառնա հարաբերությունների կարգավորման դաշտ և կնստի բանակցությունների սեղանին ՝ քննարկելու առաջացած կնճռոտ հարցերը, ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են ՀԱՊԿ-ն կազմաքանդելու համար։ Իր ամբողջ ասուլիսում Փաշինյանն անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերություններին։ Ի տարբերություն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի` առանձնահատուկ գորովանքով է խոսել նրանց մասին. սա ևս մեկ ապացույց է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու նրա ձգտումների վերաբերյալ։

Հայկ Առաքելյան

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակը