Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին, տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութություն) հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջալալ Հարությունյանը զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։