Միջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման
Հասարակություն«Foundation for Armenian Science and Technology (FAST)» հիմնադրամի հիմնադիր տնօրենը Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է: «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարկի տակ մեկտեղելու է հարյուրավոր գիտնականներնի, հետազոտողներին, տեսաբաններին և գործարարներին ամբողջ աշխարհից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած այս համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2022 թվականին և ամենամյա բնույթ է կրելու: Նախորդ տարում միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ առաջին հայազգի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնիներ:
Միջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման:
Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը, որը հանդես է գալու բանախոսությամբ:
Ընթացիկ տարվա ամենամասշտաբային այս իրադարձության մասնակցության տոմսերը հնարավոր է ձեռք բերել անցնելով հետևյալ հղումով, ինչպես նաև Երևանի տոմսարկղերում:
Համաժողովի մասնակցության տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման ծրագրերին: