Դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի Ջամալային
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի Ջամալային (Սուսանա Ջամալադինովա)՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ կեղծ լուրերի գործով։ Այս մասին հայտնում է մայրաքաղաքի դատախազության Telegram–յան ալիքը։
Գերատեսչության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 4-ին Ջամալան, գտնվելով Ռուսաստանի սահմաններից դուրս, սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի գրառում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գործողությունների մասին դիտավորյալ կեղծ տեղեկություններ պարունակող:
Մինչ այս ՌԴ ՆԳՆ-ն ուկրաինացի երգչուհի Ջամալայի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։ Ինքը՝ երգչուհին, երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը ՌԴ–ի վարած քաղաքականության նկատմամբ։ Նա ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի կառավարությանը։