Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC–ի մարտիկ Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ում, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը։
«Ես մնացի ԱՄՆ-ում, քանի որ մարզումների պայմանները հարմար են։ Հիմա պլանավորում եմ կռվել, հաղթել ու գնալ Ռուսաստան, հանգիստ դիմավորել Նոր տարին ու բուժել վնասվածքներս»,- ասել է Ծառուկյանը։
Ծառուկյանը վստահ է, որ առաջիկա մենամարտում կգերազանցի ամերիկացի Բենեիլ Դարիուշին։
«Ես հավանում եմ 5 ռաունդով մենամարտերը, քանի որ շտապելու և խելահեղ քայլերի դիմելու անհրաժեշտություն չկա։ Կարող ես շատ դանդաղ սկսել, շատ ժամանակ ունես մրցակցիդ տապալելու համար։
Ես հավատում եմ, որ իմ ֆիզիկական պատրաստությամբ գերազանցում եմ Դարիուշին և կկարողանամ հաղթել նրան»,- ասել է նա։
Նշենք, որ մարզիկների մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում, UFC Fight Night մրցաշարում։
Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 20 հաղթանակ և երեք պարտություն։ Դարիուշն իր վերջին մենամարտում պարտվել է Չարլզ Օլիվեյրային։