Լրահոս
Կարևոր


Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նախագահը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեմաներից մեկը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի վերացմանը։ Ընդ որում, նա ընդգծում էր, որ ՀՀ նախագահի ինստիտուտին նոր լիազորություններ պետք է տրվեն։ Փաշինյանի դիտարկմամբ, նախագահի ինստիտուտից վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ինչն ուղղակի հարվածում է պետության հեղինակությանը: Բայց երբ արդեն Փաշինյանը տաքուկ տեղավորվեց վարչապետի աթոռին, ոչ միայն չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից, այլև քայլեր ձեռնարկեց նախագահի ինստիտուտը ավելի թուլացնելու ու ենթակա դարձնելու համար։ Դրա արդյունքում ՀՀ նախագահն անգամ ստիպված էր ստորագրել իր լիազորությունների սահմանափակում ենթադրող օրենսդրական նախաձեռնության տակ։ Բայց նույնիսկ դա բավարար չէր իշխանություններին, քանի որ նախագահը կարող էր իշխող քաղաքական թիմի քայլերին որոշակիորեն հակակշռել։

Օրինակ՝ լինում էին դեպքեր, երբ խորհրդարանում ընդունված օրենքները նախագահն ուղարկում էր Սահմանադրական դատարան՝ որոշելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Այդ է պատճառը, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ իշխանությունները ձեռնամուխ եղան, որ ՀՀ նախագահի պաշտոնում նշանակվի մի այնպիսի գործիչ, որն իր գործունեությամբ աչքի չի ընկնի, հլու-հնազանդ կտանի այն գիծը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը։ Ու իշխող քաղաքական թիմի համար կարևոր էր, որ նախագահը ոչ մի դեպքում իրենց թանին թթու չասի նույնիսկ այդ դեպքերում, երբ իրենք բացահայտ հակասահմանադրական քայլերի են գնում, օրինակ՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին։ Սահմանադրության 1-ին իսկ հոդվածում նշվում է, որ «Հայ ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։

Իսկ անկախության հռչակագիրը, որը մինչև նոր Սահմանադրության ընդունումը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, հղում էր կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ընդունվել էր Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում, այսինքն՝ Արցախը միանալու էր Հայաստանին։ Թեև հետագայում ընտրվեց Արցախի ինքնորոշման և անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ճանապարհը, սակայն պարզ է, որ միայն դրանից հետո կարելի էր իրագործել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու որոշումը։

Ուստի, ՀՀ նախագահի ինստիտուտի՝ անկախության վերջին մնացուկները վերացնելու համար Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը նախագահի պաշտոնում նշանակեց իրենց կառավարության կազմում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Վահագն Խաչատուրյանին, որը դրանից առաջ հանդես էր գալիս որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից։ Ու հիմա Վահագն Խաչատուրյանը հայտարարում է, թե «Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ., Արցախի պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն»։ 1991 թվականին Խաչատուրյանը աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մի՞թե նա հիշում է այդ ժամանակ ընդունված որևէ որոշում, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Կամ եթե ընդունենք, որ ճանաչած լիներ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ Արցախի անկախության համար պայքարն ու մինչև 1994 թվականը տևած ազատամարտը։

Խաչատուրյանը 19961998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, մի՞թե չի հիշում, թե ինչու այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնյան գագաթաժողովում վետո կիրառեց՝ թույլ չտալով ադրբեջանամետ բանաձևի ընդունումը։ Թերևս Խաչատուրյանը գիտի, որ 1991 թվականին Հայաստանն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, այլ դա կատարվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Ուղղակի նա իշխանություններին հաճոյանալու և նախագահի անդեմ կարգավիճակը վայելելու համար փորձում է մանիպուլացնել հասարակությանը՝ ջուր լցնելով իշխանությունների՝ բոլոր դժբախտություններում ու իրենց բացթողումներում նախկիններին մեղադրելու քաղաքականության ջրաղացին։

Մյուս կարևոր հարցն այն է, որ այդպիսով Խաչատուրյանը չի իրականացնում Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, քանի որ, ըստ ՀՀ գլխավոր օրենքի, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Բայց Խաչատուրյանը մի կողմ է դնում համազգային շահերն ու Սահմանադրությունը և լեգիտիմացնում է ՀՀ իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակասահմանադրական ու հակապետական քայլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինԱզատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԱֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԼենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ