Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ․ Սկիրա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի կեսերը։ Բոլոր մանրամասները համաձայնեցված են։
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիրը կստորագրի դեկտեմբերին։
2023/2024 մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա իր ակտիվում ունի երկու գոլ և չորս գոլային փոխանցում: