Լրահոս
Կարևոր


Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է

Քաղաքականություն

Ի՞նչ է կատարվել 2016թ.-ին և դրանից հետո

Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ:

Բոլորովին զարմանալի չէ, որ ներկայի խճճված և վտանգավոր իրականությունը թողած՝ նա և իր թիմը նորից փորձում են Արցախի ներկայիս հայաթափումը ներկայացնել՝ որպես նախկինից արմատներ գցած և պատմականորեն անխուսափելի դարձած զարգացում: Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ իր մեղավորության խարանը, կապիտուլյանտի դաջվածքը, դավաճանի տատուն իր ամենամեծ սպառնալիքն է՝ ոչ միայն պատմական դիսկուրսի, այլև՝ Real politik-ի տեսանկյունից:

Բոլորովին պատահական չէ, որ իբր 2016թ.-ից լուծարված Արցախի զառանցանքը կրկնեց նաև Ալեն Սիմոնյանը, իսկ Վահագն Խաչատուրյանը կրկին շան գլուխը թաղեց հեռավոր 1991թ.-ին:

Նման հիմարությունները վտանգավոր են, եթե անկախ իրենց կեղծ լինելու ակնհայտ հանգամանքներից, չեն հակադրվում նույն համառությամբ, ինչ համառությամբ որ դաշտ են նետվում Նիկոլի և իր թիմակիցների կողմից:

Ուստի հարկ եմ համարում հակիրճ շարադրել այն փաստերը, որոնք ապացուցում են փաշինյանական կեղծիքի ողջ թշվառությունը:

1. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի շուրջ բանակցային գործընթացը ոչ միայն ԼՂՀ լուծարման մասին չէր, այլև ԼՂՀ անվտանգությունը և գոյությունը ամրապնդելու նոր գործիքակազմ էր բյուրեղացրել: Տես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

2. 2016թ.-ի հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս փաստը ևս ոչ մի կերպ չի տեղավորվում 2016թ.-ից Արցախի լուծարման նիկոլական ստի մեջ:

3. 2016թ.-ին Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվեց «Արտաքին քաղաքականության դոկտրին»՝ նոր խմբագրությամբ, որում կրկին առանձին անդրադարձ կար Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանաձևին, որը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման և իրացման սկզբունքը: Այսինքն՝ ԼՂ հարցն այնպիսի կարևորության էր, որ դրա լուծումն ամրագրվել էր անգամ այլ պետության դոկտրինալ փաստաթղթում:

4. 2017թ.-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA-ն) նույնպես պարունակում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը՝ որպես կարգավորման հիմք:

5. 2020թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում արձագանքելով Փաշինյանի սկանդալային հոդվածին, մանրամասնել է մինչև 2018թ. եղած բանակցությունների դետալների մասին, որոնք նույնպես ապացուցում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հայկական կողմի հաջողությունները, ոչ թե «ԼՂ լուծարումը»:

6. 2020թ.-ի հունվարին Փաշինյանը Կապանում իր շուրթերով է ընթերցել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը՝ ներառյալ՝ պարտադիր ուժ ունեցող հանրաքվե, միջանկյալ կարգավիճակ, Լաչինի և Քելբաջարի հայապատկանություն և այլն:

7. Հիշեցնեմ նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որ Փաշինյանն է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչած առաջին հայ ղեկավարը:

8. Վերջիվերջո, 2016թ.-ի եռաստիճան բանակցային փաթեթը՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, իրենց ձեռքերում է: Դե թող հրապարակեն, եթե մեկ գրամ վստահություն ունեն իրենց պնդումների մեջ: Որ բոլորս տեսնենք՝ 2016թ.-ից մինչև 2018թ. Արցախյան բանակցային փաթեթը Լեռնային Ղարաբաղը լուծարելո՞ւ, թե՞ ամրապնդելու և զարգացնելու մասին է:

Նիկոլի համառ ջանքերը՝ ջնջելու վրայից դավաճանի խարանը, բժշկական դեպք են հիշեցնում. հայտնի է, որ որևէ տատու հեռացնելու փորձերը հաճախ տեսանելի և այլանդակող սպիներ են առաջացնում, իսկ այդ սպիները վերացնելու ջանքերը՝ էլ ավելի խորացնում խնդիրը: Ահա այսպիսին է վիճակն Արցախի հայաթափման մեղքը ուրիշների վրա բարդելու՝ փաշինյանական իդեա ֆիքսի պարագայում:

Ինչ խոսք, Նիկոլը նաև վատ «կոսմետոլոգ» է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.11.2023թ.

Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»