Ռուսաստանի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան, կան այդպիսի կառավարություններ. Լավրով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետություններն ընդգրկված են Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ: Կան կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են կայացնում, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Լավրովը։