«Յուվենտուսի» վնասները գերազանցել են 70 միլիոն եվրոն
ՍպորտԹուրինի «Յուվենտուսը» ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նախորդ մրցաշրջանի պատճառով:
ANSA-ի համաձայն՝ ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնը կրել է 71.4 միլիոն եվրոյի վնաս: Դա մոտ 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Թուրինցիների եկամուտը նվազել է մոտ 63 միլիոն եվրոյով, իսկ ընդհանուր պարտքը հասել 382,2 միլիոնի:
«Յուվենտուսի» կրած վնասները հիմնականում կապված են կորոնավիրուսի պանդեմիայի հետ: